Սնունդը և առողջությունը
Սիրտը բուժում ենք կիտրոնով
Կիտրոնի օգտակար հատկությունների մասին բոլորին է հայտնի, դրա ազդեցությունն օրգանիզմի վրա անգնահատելի է: Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ այս միրգն օգտագործվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ու բուժման համար:
Այդ նպատակով օգտագործում են ինչպես ամբողջական կիտրոնը, այնպես էլ դրա հյութն ու կեղևն առանձին:
Կիտրոնի բաղադրության մեջ մտնող շատ նյութեր բարերար ազդեցություն են թողնում սրտի մկանների տոնուսի վրա, ամրացնում են անոթները, դրանով նպաստելով աթերոսկլերոզի կանխարգելմանը, նաև պաշտպանելով անոթները խոլեստերինային կուտակներով խցանվելուց: Կիտրոնն օգնում է հավասարակշռել սիրտ-անոթային համակարգի ակտիվությունը:
Աթերոսկլերոզ. անոթների այս քրոնիկական հիվանդության կանխարգելման և բուժման գործում կարևոր դեր են կատարում կիտրոնն ու սխտորը:
-
1 գլուխ սխտորը ճզմել, խառնել 1 կիտրոնի հյութի և 2 թեյի գդալ մեղրի հետ: Խառնուրդը բաժանել 2 մասի և ընդունել առավոտյան ու երեկոյան, ուտելուց կես ժամ առաջ:
-
400 գ սխտոր, 4 կգ նեխուր` տերևներով ու արմատներով, 400 գ ծովաբողկ և 8 կիտրոն, այս բոլորն անցկացնել մսաղացով և լցնել ապակյա տարայի մեջ: Տարան ամուր փակել սրբիչով, 12 օր պահել տաք տեղում, դրանից հետո 3 օր սառնարանում: Քամել հյութը և օրական 3 անգամ ընդունել 1 ճաշի գդալ, ուտելուց 15 րոպե առաջ:
Երակների հիվանդություն. Այս խնդրի դեպքում, քնելուց առաջ հիվանդ հատվածների վրա կիտրոնի շերտիկներ դնել, փաթաթել որևէ տաք շորով: Կիտրոնի հյութը մաշկի միջով թափանցում է երակների վրա և ներծծում դրանցում գտնվող բուշտերն ու խարամները: Լուրջ խնդրի դեպքում նման թրջոցներ կարելի օրական մի քանի անգամ դնել:
Հիպերտոնիա. զարկերակային արյան բարձր ճնշման դեպքում օգտակար են բոլոր ցիտրուսները: Բուժումը ցանկալի է սկսել, երբ խնդիրը նոր-նոր է առաջացել:
-
Անհրաժեշտ է 1-ական բաժակ ծովաբողկի և գազարի, 1 կիտրոնի հյութեր և 1 բաժակ մեղր: Այս ամենը խառնել և օրական 3 անգամ ընդունել 1 ճաշի գդալ, ուտելուց 1 ժամ առաջ: Բուժման կուրսը 2 ամիս է: Խառնուրդը պահել սառնարանում:
-
Կիտրոնի կեղևը նույնպես օգնում է զ/ճ-ն իջեցնելուն: Թուրմ պատրաստելու համար վերցնել 2 ճաշի գդալ թարմ կիտրոնի կեղև, ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր և մարմանդ կրակով եփել մոտ կես ժամ, թողնել թրմվի 10 րոպե, ապա քամել: Ընդունել 0,5 բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:
-
Հիպերտոնիկներին հանձնարարվում է ամեն օր ուտել կեսական կիտրոն կեղևով, կարելի կիտրոնը խառնել մեղրի հետ:
-
Հիպերտոնիայի դեպքում և սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով կարելի է պատրաստել հետևյալ խառնուրդը. հավասար քանակությամբ վերցնել կիտրոն կեղևով, առանց կորիզների, լոռամրգի, մասուրի թարմ պտուղներ և մեղր: Անցկացնել մսաղացով և խառնել: Փակ տարայի մեջ լցնել ու մեկ օր թրմել, ապա պահել սառնարանում: Ընդունել 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ:
Սրտամկանի ինֆարկտ. նստակյաց կենսակերպը, սխալ սնունդը և հաճախակի սթրեսները հանգեցնում են արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակի բարձրացման, ինչն էլ իր հերթին նպաստում է սկլերոտիկ կուտակների առաջացմանը: Այս ամենի հետևանքն էլ սրտի հիվանդություններն ու ինֆարկտներն են: Սրտի և անոթների հիվանդություններից խուսափելու համար, կանխարգելման նպատակով, հարկ է ընդունել կիտրոնի հյութը բրգաձև սոճու կոների թուրմի հետ խառնած: Թուրմը պատրաստվում է հետևյալ հաշվարկով` 1 ճաշի գդալ բրգաձև սոճու կոների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 10-15 րոպե: Թուրմը կիտրոնի հյութի հետ խառնած ընդունել օրական 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ:
Սրտային անբավարարություն. հիվանդությունը հանգեցնում է սրտային մկանների կրճատման նվազեցման: Տարբերում են սուր և քրոնիկական ձևերը: Հիվանդությունը զարգանում է սրտի վրա ծանրաբեռնվածության կամ արյան մատակարարման խանգարման հետևանքով: Կանխարգելման նպատակով, հիվանդության բարձր ռիսկի հակված մարդկանց անհրաժեշտ է կիտրոնն օգտագործել կալիում պարունակող մթերքի հետ: Կալիումի մեծ քանակության է պարունակվում հատիկավորների, ձմերուկի, դդմի, ծիրանաչրի, սև սալորաչրի և չամիչի, ծովակաղամբի ու ընկուզեղենի մեջ:
-
Վերցնել 30-ական գրամ դեղձ և սև սալորաչիր: Կեղևից մաքրել 1 կիտրոնը և քամել հյութը, ապա մսաղացով անցկացնել դեղձը, կիտրոնի փափուկ մասն ու սև սալորաչիրը, ավելացնել կիտրոնի հյութը: Ընդունել առավոտյան, անոթի վիճակում, 2 ճաշի գդալ:
-
Սիրտի թույլ աշխատանքին օգնում է կիտրոնի կեղևը ծամելը, քանի որ այն հարուստ է օգտակար եթերային յուղերով: Կիտրոնը լվանալ նախօրոք քացախ ավելացրած ջրով: Դա կօգնի մասամբ հեռացնել հնարավոր քիմիկատները, որով մշակվել են ծառերն ու պտուղները:
Կրծքահեղձուկ. հիվանդությունը դրսևորվում է կրծքավանդակի շրջանում հանկարծակի ցավի նոպաներով, ինչը սրտի արյունամատակարարման սուր անբավարարության հետևանք է: Նոպաները հաճախ տեղի են ունենում ֆիզիկական բարձր ծանրաբեռնվածությունների դեպքում: Իհարկե կրծքահեղձուկը կիտրոնի օգնությամբ չի կարելի բուժել, սակայն կանխարգելման նպատակով դրա օգուտը բավականին արդյունավետ է:
-
Վերցնել 50 գ գազար, մեկ նարինջ և մեկ կիտրոն, 30-ական գրամ ծիրանաչիր, բանան և սև սալորաչիր: Լավ լվանալ և մսաղացով անցկացնել (կիտրոնն ու նարինջը կեղևով), ապա ավելացնել 2 ճաշի գդալ մեղր: Խառնուրդն ընդունել առավոտյան, 1-2 ճաշի գդալ, 20 օրվա ընթացքում:
-
Կրծքահեղձուկի դեպքում օգտակար է ևս մեկ ժողովրդական միջոց. քամել 2 կիտրոնի և 2 ճյուղ հալվեի հյութերը, ավելացնել 500 գ մեղր, լցնել ապակյա տարայի մեջ, ամուր փակել և 1 շաբաթ պահել սառնարանում: Ընդունել օրական երեք անգամ, 1 ճաշի գդալ, ուտելուց 1 ժամ առաջ:
Տախիկարդիա. հանգիստ վիճակում սրտային արագացած ռիթմն, առաջին հերթին, պահանջում է հանգստացնող դեղպատրաստուկներ: Դրա հետ մեկտեղ, կիտրոնն անհրաժեշտ է սրտային մկանների տոնուսի պահպանման համար:
-
Վերցնել 1 լ կիտրոնի թարմ հյութ և խառնել 0,5 լ ծիրանի հյութի և նույն քանակությամբ հանքային ջրի հետ: Ընդունել օրական 3 անգամ, մեկ թեյի բաժակ, ուտելուց հետո:
Անոթների մաքրում. Ամիսը մի քանի անգամ հանձնարարվում է անոթների մաքրում անցկացնել հետևյալ խառնուրդով. 2-ական կիրտրոնն ու նարինջը կեղևով ու կորիզներով անցկացնել մսաղացով, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր: Լցնել ապակյա տարայի մեջ, պահել սառնարանում: Ընդունել օրական մեկ անգամ, 3 թեյի գդալ` թեյի մեջ խառնած: Բուժման կուրսը 1 ամիս է: Մաքրումը կանխարգելում է կրծքահեղձուկը, ինֆարկտն ու ինսուլտը, կարգավորում զ/ճ-ն:
Գլխուղեղի անոթների և սրտի ջղակծկումներ (սպազմ): Առաջարկվող միջոցը նվազեցնում է ջղակծկումների հաճախականությունն ու լայնացնում անոթները:
-
Վերցնել 1 գլուխ սխտոր և 1 թեյի բաժակ ձիթապտղի ձեթ: Սխտորը ճզմել և ավելացնել ձեթին: Թողնել 1 օր սառնարանում: Հաջորդ օրը 1 թեյի գդալ սխտորի խառնուրդին ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Խառնուրդն ընդունել ուտելուց կես ժամ առաջ, օրական 3 անգամ: Բուժման կուրսը 1-3 ամիս է: Ապա ընդմիջում տալ և կրկնել կուրսը:
-
1 բաժակ չամիչին ավելացնել 1-ական բաժակ կիտրոնի թարմ հյութ, աղացած ընկույզ և մեղր, խառնել, դնել սառնարանում ու ընդունել օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ, ուտելուց կես ժամ առաջ: Այս բաղադրատոմսը հակասպազմոլիտիկ և անոթալայնիչ ազդեցություն է թողնում:
Կիտրոնով բուժման հակացուցումներն են.
-
ստամոքսի և 12-մատնա աղու խոցը,
-
բոլոր տեսակի գաստրիտները,
-
պանկրեատիտը,
-
լեղապարկի և լեղուղիների հիվանդությունները,
-
լյարդի հիվանդությունները,
-
ցիտրուսներով պայմանավորված ալերգիան,
-
մեծ քանակությամբ կիտրոնը կարող է վնասել ատամների էմալին:
Մերի
15.04.2013
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն